▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքական աստառ եք տալիս Ձեր հարցին արդեն...Վարչապետն՝ ուսանողին

ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ՝ վարչապետը, պատասխանելով Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում «Հանրապետական» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված չլինելու վերաբերյալ հարցին, ասել է. «Ինձ համար անակնկալ չէ, որ «Հանրապետական» կուսակցության ցուցակում չեմ: Կուսակցության ցուցակում չեմ կարող հայտնվել, որովհետև կա սահմանափակում, որին ես չեմ բավարարում: Եթե մեր ընտրողը հավատա մեզ, մեր նախընտրական ծրագրին, որը ներկայացնելու ենք հանրությանը, մեր այն տեսլականին, թե ինչ ենք ուզում անել, ինչպես ենք տեսնում մեր երկրի զարգացումը, և այդ իրավունքը «Հանրապետական»-ը ձեռք բերի, որպեսզի ինքը ձևավորի կառավարություն, կարծում եմ, որ «Հանրապետական»-ն այսօրվա կառավարության գործող թիմին շարունակելու հնարավորություն կտա»:

Իսկ ուսանողներից մեկի ռեպլիկին, թե դահլիճի այն կողմը, որտեղ ինքն է նստած, կարծես, անտեսված է հարց տալու առումով, վարչապետը կատակել է ու ասել՝ Քաղաքական աստառ եք տալիս  Ձեր հարցին արդեն...

Վարչապետ-ուսանողներ հարց ու պատասխանի մի քանի դրվագներ՝ տեսանյութում: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին