▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գոռավան գյուղում որդին դանակի մի քանի հարվածներով սպանել է 72-ամյա հորը

shamshyan.com-ը գրում է. Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի բժշկական խումբը կանչով մեկնել է Գոռավան գյուղ, որտեղ տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի:

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են դանակի մի քանի հարվածներից մահացած, նույն տանը բնակվող , 72-ամյա Հովհաննես Աղաջանյանի դին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանություն կատարելու կասկածանքով տաք հետքերով ձերբակալվել է նրա որդին՝ 46-ամյա Մարտիկ Աղաջանյանը:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին