▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում ընտրողների զանգվածային տեղաշարժեր են գրանցվում

Աժ պատգամավոր, «ԵԼՔ» դաշինքի համապետական ցուցակի երրորդ տեղը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ահազանգում է, որ Հայաստանում ընտրողների զանգվածային տեղաշարժեր են գրանցվում: Դրա մասին փաստական վկայություն ունի:

«Ես դիմել եմ ոստիկանությանը՝ պարզելու համար, թե 2017 թվականի հունվարի 10-ից մինչև փետրվարի 10-ը քանի ընտրող է փոխել հաշվառման վայրը: Այսօր ստացել եմ պատասխանը, որից հետևում է, որ մեկ ամսվա ընթացքում հաշվառման վայրը փոխել է ՀՀ ավելի քան 7 հազար քաղաքացի»,-հայտնում է Փաշինյանը:

Նա նշեց, որ այս տվյալները պետք է դեռ վերլուծել, պարզելու դրա մաշտաբաներն ու քաղաքական նշանակությունը, սակայն այս պահին հիմնավորվում են այն լուրերը, որ մարդկանց ստիպում են փոխել իրենց հաշվառման վայրերը:

«Շարժին հետևելու համար ես նորից հարցում կուղարկեմ ոստիկանություն»,-ասաց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ խոշոր գործատուներն իրենց աշխատակիցներին ստիպում են հաշվառվել այլ ընտրատարածքում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին