▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը նոր փոխնախագահ ունի՝ Նախիջևանի անմեղսունակ տիրակալ Վասիֆ Թալիբովն է

 

Завтра Васиф Талыбов будет объявлен вице-президентом Азербайджана

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարազատ կնոջը երկրի առաջին փոխնախագահ նշանակելուց հետո քայլեր է ձեռնարկում,որ նրան տեղակալներ նշանակի...Այսինքն,առաջին փոխնախագահը պետք է ունենա փոխնախագան ենթականեր...

Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով փետրվարի 23-ին Նախիջևանի ինքնավար հանրապետության Միլլի Մեջլիսը արտահերթ նիստ կհրավիրի և փոփոխություններ կմտցնի երկրամասի սահմանադրության մեջ,որի համաձայն Նախիջևանի փարավոնիկ Վասիֆ Թալիբովը համատեղությամբ կնշանակվի նաև Ադրբեջանի փոխնախագահ...Նա կդառնա Մեհրիբան խանումի առաջին ենթականերից մեկը...
Հիշեցնեմ,որ Վասիֆ Թալիբովը Նախիջևանը ղեկավարում է արդեն 27 տարի և աչքի է ընկել սարսափելի բռնություններով և հանցագործություններով...Նախիջևանում ընդդիմություն չկա..Իսկ անձի պաշտամունքը ավելի սարսափելի ձևեր է ընդունել,քանի որ եթե "մնացած" Ադրբեջանում պաշտամունքի առարկա են Հեյդար և Իլհամ Ալիևները,ապա Նախիջևանում նրանց կողքին պաշտում են նաև Թալիբովին...
Նախիջևանի բռնապետ-ֆեոդալը մինչև հիմա աչքի է ընկել նաև իր անմեղսունակ որոշումներով,որոնք իրագործելու համար դրանց օրենքի ուժ է տալիս..Օրինակ՝Նախիջևաում արգելում են իրար սիրել...Սիրահար զույգերին,որոնք իրար ձեռք բռնած քայլում են,տանում են ոստիկանություն և բացատրություն պահանջում... Այստեղ նրանցից փաստաթղթեր են ուզում՝ պարզելու նրանք ամուսնացած են, նշանադրված, թե՞ պարզապես հարաբերությունների մեջ են...Շատ հետաքրքիր է,թե իրար հետ նշավնած կամ հարաբերություններ ունեցող զույգերը որտեղից պետք է այդ փաստաթղթերը ստանան և ներկայացնեն ոստիկաններին...Իսկ պահանջված փաստաթուղթը չներկայացնելու դեպքուն տուգանում են կամ մի քանի օրով ձերբակալում...5 տարի առաջ մեծն Թալիբովի հրամանով Նախիջևանի բնակիչներին արգելել են լսել ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ (այդ թվում նաև թուրքական),ինչպես նաև ռոքի և ռէփի ազերիական տարբերակները....Գերշահույթ ստանալու նպատակով Թալիբովն արգելել է հարևան Իրանից ներկրել էժան սննդամթերք...Նախիջևանում արգելված է վարել մեքենաներ,որոնք "ՈՉնախիջևանյան" համարներով են...Թալիբովը հատուկ վերաբերմունք ունի գեղեցկության սրահների,աբորտների,ինտերնետ ակումբների,սրճարանների նկատմաբ ,որոնք ևս արգելված են...Վասիֆ բեյի հրամանով շենքերի բնակիչներին արգելված է պատշգամբներից լվացք փռել,հաց եփել թոնիրներում,առևտրային կազմակերպություններին տալ "արտասահմանյան " անուններ,կանանց մազերը ներկել,իսկ պետական հիմնարկություններում աշխատող կանաց հագնել կապրոնե գուլպաներ..
Որքան հասկացա,Թալիբովին դուր են գալիս "անթրաշ և անպլաշ" կանայք...Հիմնական պայքարը հենց նրանց շինծու գեղեցկանալու դեմ է...Վասիֆ պապին սիրում է բնականը՝մազերը չներկված,առանց շպարի,կապրոնե գուլպաների և այլն...Բա հիմա ո՞նց է յոլա գնալու մի քանի տասնյակ շինարարական-վերականգնողական պլաստիկ վիրահատությունների տակով անցած "շեֆի"՝Մեհրիբան խանումի հետ...
Հ.Գ.Երեկ,փորձելով սեփական մկկացող հասարակությանը բացատրել,թե ինչու է Իլհամ բաբան իր սեփական կնոջը՝Մեհրիբանին նշանակել երկրի առաջին փոխնախագահ,վերջինիս համեմատում էին Ժակլին Քենեդիի,Էվա Պերոնի և նույնիսկ Ինդիրա Գանդիի հետ...
Հետաքրքիր է,թե հիմա ինչպես են ազերիներին բացատրելու Թալիբովի նշանակումը...Վասիֆին կարելի է համեմատել Թուրքմենստանի նախկին բռնապետ Սափարմուրադ Նիյազովի (Թուրքմենբաշու),Հյուսիսային Կորեայի անմեղսունակ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ...
Պարզվեց,որ Բաքվում որոշել են աշխարհահռչակ մարդկանց "հարավկովկասյան" կլոնները ստեղծել.թրքուհի Մեհրիբան Պերոն-Գանդին և քուրդ Վասիֆ Կիմ Չենբաշին արդեն կան...
Թալիբոի նշանակումից հետո Բաքվում սպասում են,թե հաջորդ փոխնախագահի պաշտոնում Իլհամը ում կնաշանակի...

Գագիկ Համբարյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին