▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չի եղել որևէ հարց, որտեղ ունենայինք միմյանց չհասկանալու միտում կամ հիմք. ՀՀ վարչապետ

 

Վրաստանի հայերի հետ այսօր կայացած հանդիպման  ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, մասնավորապես, ասել է.  «Մեր պատվիրակությունը չափազանց գոհ է Վրաստան կատարած այցի արդյունքներից և այն վերաբերմունքից, որին արժանացել է: Քննարկել ենք այն բոլոր ոլորտները, որոնք երկկողմ հետաքրքրություն են ներկայացնում: Բոլոր ուղղություններով ունենք պայմանավորվածություններ: Ավելին, պայմանավորվել ենք նոր՝ տարածաշրջանային բնույթի որակ հաղորդել մեր տնտեսական համագործակցությանը, որպեսզի արտաքին աշխարհի առջև հաճախակի հանդես գանք համատեղ մեծ շուկայով, դա կլինի զբոսաշրջության ոլորտը, մեր նոր ազատ տնտեսական գոտին, որը ստեղծում ենք հարևան Իրանի հետ և այլ ոլորտներ: Խոսել ենք բիզնեսի էքսպանսիայի մասին, պայմանավորվել ենք, որ զբոսաշրջության ոլորտում վրացական փորձը մենք օգտագործենք, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեր փորձը փոխանցենք վրացական կողմին: Այս կառուցողական այցն ինձ ոգևորում է և պարտավորեցնում»:  Կարեն Կարապետյանը նաև  ավելացրել է, որ վրացի գործընկերներին առաջարկվել է Հայաստանի հարթակն օգտագործել ԵԱՏՄ շուկա մուտք գործելու համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել վրաց գործարարների համար նշանակել «բաց օր», որի ընթացքում Հայաստանում նրանց հետ քննարկվելու են տարբեր ծրագրեր: Անդրադառնալով Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի մասին հարցին՝ վարչապետը նշել է. «Հարցը քննարկել ենք: Համոզված եղեք, որ լինելու է»: 
Կառավարության ղեկավարի խոսքով՝ բացի տնտեսական հարաբերություններից, բանակցությունների ընթացքում անդրադարձ են կատարել նաև երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը, ընդգծել, որ այս ուղղությամբ անհրաժեշտ է կատարել մեծածավալ աշխատանք: «Մենք ունենք գալիք սերունդների միջև կապերի հաստատման խնդիր և պայմանավորվել ենք տարբեր հարթակներ օգտագործել, որպեսզի երիտասարդները շփվեն միմյանց հետ: Խոսել ենք նաև վիրահայերի, այդ թվում՝ ջավախահայերի խնդիրների, կրթության ոլորտի, դասագրքերի, ուսուցիչների վերապատրաստման մասին և չի եղել որևէ հարց, որտեղ ունենայինք միմյանց չհասկանալու միտում կամ հիմք»,-շեշտել է Կարեն Կարապետյանը: 
Հարցին, թե տարիներ անց ինչպիսի՞ն է տեսնում Հայաստանը՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ այն լինելու է մի պետություն, որով յուրաքանչյուրս, անկախ նրանից, թե որտեղ է ապրում, հպարտանալու է: «Մենք դրա իրավունքն ու ներուժն ունենք: Պետք է մեր առջև դնենք ամբիցիոզ խնդիրներ և եթե բոլորս համախմբվենք՝ դրանք իրագործելի կլինեն: Պետք է ուղղակի հավատալ, օգնել մեկս մյուսին, որպեսզի գնանք առաջ»: 
Կարեն Կարապետյանը տեղեկացրել է նաև, որ առավոտյան հանդիպել է վիրահայ գործարարների հետ, լսել նրանց առաջարկները, հուզող խնդիրները, որոնց վերաբերյալ ՀՀ կառավարությունն առաջիկայում կարձագանքի: 
Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին հանդիպման, այցի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ներկայացնելու և բոլոր հարցերին պատասխանելու համար: Նրանք նաև շնորհակալություն են հայտնել գործադիրի ղեկավարին հայ-վրացական սահմանը վրացական համարանիշերով հատող մեքենաների հետ կապված 1000 դրամ գանձելու որոշումը չեղյալ համարելու համար: 

Վրաստանի հայերի հետ այսօր կայացած հանդիպման  ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, մասնավորապես, ասել է.  «Մեր պատվիրակությունը չափազանց գոհ է Վրաստան կատարած այցի արդյունքներից և այն վերաբերմունքից, որին արժանացել է: Քննարկել ենք այն բոլոր ոլորտները, որոնք երկկողմ հետաքրքրություն են ներկայացնում: Բոլոր ուղղություններով ունենք պայմանավորվածություններ: Ավելին, պայմանավորվել ենք նոր՝ տարածաշրջանային բնույթի որակ հաղորդել մեր տնտեսական համագործակցությանը, որպեսզի արտաքին աշխարհի առջև հաճախակի հանդես գանք համատեղ մեծ շուկայով, դա կլինի զբոսաշրջության ոլորտը, մեր նոր ազատ տնտեսական գոտին, որը ստեղծում ենք հարևան Իրանի հետ և այլ ոլորտներ: Խոսել ենք բիզնեսի էքսպանսիայի մասին, պայմանավորվել ենք, որ զբոսաշրջության ոլորտում վրացական փորձը մենք օգտագործենք, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեր փորձը փոխանցենք վրացական կողմին: Այս կառուցողական այցն ինձ ոգևորում է և պարտավորեցնում»:  Կարեն Կարապետյանը նաև  ավելացրել է, որ վրացի գործընկերներին առաջարկվել է Հայաստանի հարթակն օգտագործել ԵԱՏՄ շուկա մուտք գործելու համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել վրաց գործարարների համար նշանակել «բաց օր», որի ընթացքում Հայաստանում նրանց հետ քննարկվելու են տարբեր ծրագրեր:

Անդրադառնալով Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի մասին հարցին՝ վարչապետը նշել է. «Հարցը քննարկել ենք: Համոզված եղեք, որ լինելու է»: Կառավարության ղեկավարի խոսքով՝ բացի տնտեսական հարաբերություններից, բանակցությունների ընթացքում անդրադարձ են կատարել նաև երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը, ընդգծել, որ այս ուղղությամբ անհրաժեշտ է կատարել մեծածավալ աշխատանք: «Մենք ունենք գալիք սերունդների միջև կապերի հաստատման խնդիր և պայմանավորվել ենք տարբեր հարթակներ օգտագործել, որպեսզի երիտասարդները շփվեն միմյանց հետ: Խոսել ենք նաև վիրահայերի, այդ թվում՝ ջավախահայերի խնդիրների, կրթության ոլորտի, դասագրքերի, ուսուցիչների վերապատրաստման մասին և չի եղել որևէ հարց, որտեղ ունենայինք միմյանց չհասկանալու միտում կամ հիմք»,-շեշտել է Կարեն Կարապետյանը: Հարցին, թե տարիներ անց ինչպիսի՞ն է տեսնում Հայաստանը՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ այն լինելու է մի պետություն, որով յուրաքանչյուրս, անկախ նրանից, թե որտեղ է ապրում, հպարտանալու է: «Մենք դրա իրավունքն ու ներուժն ունենք: Պետք է մեր առջև դնենք ամբիցիոզ խնդիրներ և եթե բոլորս համախմբվենք՝ դրանք իրագործելի կլինեն: Պետք է ուղղակի հավատալ, օգնել մեկս մյուսին, որպեսզի գնանք առաջ»: Կարեն Կարապետյանը տեղեկացրել է նաև, որ առավոտյան հանդիպել է վիրահայ գործարարների հետ, լսել նրանց առաջարկները, հուզող խնդիրները, որոնց վերաբերյալ ՀՀ կառավարությունն առաջիկայում կարձագանքի: Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին հանդիպման, այցի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ներկայացնելու և բոլոր հարցերին պատասխանելու համար: Նրանք նաև շնորհակալություն են հայտնել գործադիրի ղեկավարին հայ-վրացական սահմանը վրացական համարանիշերով հատող մեքենաների հետ կապված 1000 դրամ գանձելու որոշումը չեղյալ համարելու համար: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին