▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համանախագահները կողմերին հիշեցնում են զերծ մնալ ուժի կիրառումից և թույլ տալ դուրս բերել զոհվածների մարմինները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր հանդես են եկել հայտարարությամբ փետրվարի 25-ի վաղ առավոտյան ղարաբաղյան հակամարտության Շփման գծում մարդկային զոհերի պատճառ դարձած նոր բախումների վերաբերյալ:

«Համանախագահները կոչ են անում կողմերին՝ Շփման գծին մոտեցված ծանր զինտեխնիկան պահել իրենց այժմյան դիրքերում և թույլ տալ դուրս բերել զոհվածների մարմինները, ինչպես պայմանավորվել են նախօրեին՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ», – ասված է հայտարարությունում:

Համանախագահները նաև կողմերին հիշեցնում են ուժի կիրառումից զերծ մնալու իրենց պարտավորվածությունների մասին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին