▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Լոռու մարզում. Գյուլագարակ գյուղի դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները տեղափոխվել են հիվանդանոց

shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցից Ստեփանավանի հիվանդանոց են տեղափոխվել նույն դպրոցի 4-րդ դասարանի սովորողներ, 10-ամյա Էմիլա Մուրադյանը, Բաբկեն Սուքիասյանը, Սիլվա Շահինյանը, Արեն Զալինյանը, Սարգիս Մարիկյանը և Կամո Դոխոլյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ երեխաները դպրոցի ճաշարանում սնվելուց հետո թուլություն և սրտխառնոց են զգացել, որից հետո էլ շտապ տեղափոխվել են հիվանդանոց:

Այս պահին դպրոցում են գտնվում ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խմբերը, իսկ դպրոցում տեղազննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչները:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին