▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզ է, որ Սյունիքի մարզը պետք է օրենտացվեր իրանական շուկայի վրա՝ բոլոր ուղղություններով. Վարչապետ

Արդեն տեղեկացրել ենք, որ որ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի մասնակիցների հետ քննարկել է Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականությանը վերաբերող հարցեր: Հանդիպման ժամանակ, Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, մասնավորապես, նշել է, որ հայ-իրանական տնտեսական համագործակցության ոլորտում դրական տեղաշարժ կա, կան կոնկրետ ծրագրեր, Հայաստանից Իրան արտահանման հաջող օրինակներ: Ստացված ներդրումային ծրագրերը քննարկման փուլում են: «Սյունիքի մարզում Իրանի հետ առևտրաշրջանառության ծավալը մեզ չի բավարարում: Պարզ է, որ Սյունիքի մարզը պետք է կողմնորոշվեր դեպի իրանական շուկա բոլոր ուղղություններով», - արձագանքել է վարչապետը:

Կարդացեք նաև՝ «Պռոստը պռոշներս կծած պետք ա դնենք ու աշխատենք». Կարեն Կարապետյան

Իսկ էն գործիքը ժողգործիք չէր, ցավոք սրտի, որի վրա նվագել եմ...Վարչապետը՝ դեսպանին

Ասում եք՝ կենաց չասենք, բայց ինքներդ կենաց եք ասում...Վարչապետը՝ դեսպանին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին