▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրաքանչյուր եռամսյակը մեկ հանրությանը տալ հաշվետվություն. Կարեն Կարապետյան

Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում շարունակվել է քննարկումը ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Կրթության և գիտության, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարները վարչապետին են զեկուցել իրենց ոլորտների գերակա խնդիրների և միջոցառումների կատարման ընթացքի մասին, ներկայացրել առաջնահերթ ծրագրերը, բարեփոխումներն ու ակնկալվող արդյունքները: Անդրադարձ է կատարվել գերատեսչությունների ներկայացրած ներդրումային ծրագրերի ընթացքին:

Վարչապետին են ներկայացվել այս ուղղությամբ կատարվող քայլերը, այդ թվում՝ ծրագրերի մեկնարկի, գործընկերների հետ համագործակցության, ֆինանսական աղբյուրների հստակեցման ուղղությամբ և այլն: Ներդրումային ծրագրերի առնչությամբ վարչապետը գերատեսչությունների ղեկավարներին տվել է հստակ հանձնարարականներ և նշել.

«Բոլոր այն ներդրումային ծրագրերը, որոնք ներկայացրել ենք հանրությանը, պետք է բաժանել ըստ մարզերի և ըստ ժամանակացույցի, ու յուրաքանչյուր եռամսյակը մեկ հանրությանը տալ հաշվետվություն, թե մեր ծրագրվածից ինչն ենք կատարել, ինչը՝ ոչ»: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին