▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնասպանությունից առաջ 41-ամյա դասախոսն իրեն ունեզրկելու մեջ մեղադրել է առաջին նախագահի եղբոր տղային

 

Shamshyan.com-ը գրում է. Մարտի 7-ին կայքը տեղեկություն էր հրապարակել Երևանում 41-ամյա կնոջ ինքնասպանության վերաբերյալ, ում մոտ հայտնաբերվել էր նամակ-երկտող ՝ուղղված հարազատներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ինքնասպանություն գործած կինը եղել է բարձր ինտելեկտի տեր անձնավորություն, մտավորական է եղել և երկար տարիներ դասավանդել է Գեղարվեստի ակադեմիայում, ինչպես նաև Հայ-Ռուսական սլավոնական համալսարանում՝ արաբերեն։ Ինքնասպանությունից շաբաթներ առաջ այդ կինը՝ Վարդուհի Սարոյանը, yerkir.am էլեկտրոնային լրատվամիջոցին հարցազրույց էր տվել և հայտնել, որ 2014թ. օգոստոսին «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ից վարկային փաթեթը տեղափոխվել է «Զարգացման Հայկական բանկ» ԲԲԸ, իսկ 2014 թվականի նոյեմբերից սկսած` Տիգրան Տեր-Պետրոսյանը չի կատարել վարկային պարտավորությունները:

«Ստացվում է, որ նրանք, չարամտորեն ինձ մոլորեցնելով, ի սկզբանե գրավադրել և ստացել են գումարները, ապա նաև չեղարկված փաստաթղթով կատարել են երկրորդ գործարքը, այսինքն` բանկից բանկ են տեղափոխել ինձ պատկանող գույքը»,- ասել էր Վ. Սարոյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կինը, ով ըստ իր հայտարարության՝ ունեզրկվել էր, ըստ կասկածների՝ ինքնասպանություն է գործել Երևանի բնակիչներ՝ Տիգրան Տեր-Պետրոսյանի և Տիգրան Տեր-Մարգարյանի պատճառով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տ. Տեր-Պետրոսյանը գտնվում է հետախուզման մեջ, իսկ նա ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր տղան է։ Իսկ Տ. Տեր-Մարգարյանը ինքնասպանություն գործած Վ. Սարոյանի քրոջ ամուսինն է, ով ազգային ժողովի պատգամավորության թեկնածու է։

Տեղեկացնենք, որ մարտի 7-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևանի «1-03 շտապօգնության կենտրոն» ենթակայանից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ կանչով մեկնել էին Արաբկիր վարչական շրջանի Հ. Քոչարի փողոցի թիվ 13/1 շենք, որտեղ բակում հայտնաբերել են կնոջ դի։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հանդիսանում էր նույն շենքի բնակչուհի՝ 41-ամյա Վ. Ս.-ն, ով ինքնասպանություն գործելու նպատակով թիվ 13/1 կիսակառույց շենքի 4-րդ հարկից ցած է նետվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել է երկտող՝ ուղղված հարազատներին, քրոջ երեխաներին, որտեղ գրված է, որ իր քայլի մեջ ոչ ոքի չմեղադրեն, ինքը սիրում է բոլորին և այլն։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբոյւր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին