Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Ջրառատ գյուղում այսօր հնչած կրակոցների վերաբերյալ:
Ըստ նախնական տեղեկությունների` վիճաբանություն է ծագել, փորձ է կատարվել վերցնել մասնակիցներից մեկի ձեռքին առկա ինքնաձիգը, որի արդյունքում հնչել է կրակոց: Կա հիվանդանոց տեղափոխված երեք անձ` մեկը` ձեռքի կոտրվածքով, մյուսը` ոտքի հրազենային վնասվածքով, իսկ երրորդն, ըստ նախնական տվյալների, դանակահարված: Ոստիկանության ծառայողները միջամտել են, ինքնաձիգն առգրավված է, կատարվում են համապատասխան գործողությունները: Այս պահին ոստիկանության ծառայողները Ջրառատ գյուղում են, իրավիճակը վերահսկվում է:
Հիշեցնենք, որ այսօր Ջրառատ գյուղում «Հայաստանի Հանրապետական» կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա: