▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջրառատում հնչած կրակոցներից հետո հանկարծամահ է եղել Լևոն Երանոսյանի մորաքույրը

Արդեն հայտնել ենք, որ ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հայրենի Ջրառատ գյուղում այսօր զինված միջադեպ էր տեղի ունեցել: Նախնական տեղեկություններով՝ կրակել են գյուղի երիտասարդներից Հակոբ Մելքոնյանի վրա, իսկ նրա հորեղբորը՝ դանակահարել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ կրակել է Ջրառատ համայնքի ղեկավար Սամվել Գալստյանի եղբայրը: Նա ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի ազգականն է:

Երկիր.am-ը գրում է, որ կայքի տեղեկություններով՝ այսօրվա կրակոցների մասին տեղեկանալուց հետո ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի մորաքույրը, ով մի քանի օր է, ինչ հյուր էր եկել Ջրառատ, հանկարծամահ է եղել: Մինչ շտապօգնության ժամանելը՝ նա սրտի կաթվածից մահացել է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին