▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որպես բողոքի ակցիա ընդդեմ Ադրբեջանի քաղաքականության՝ մի խումբ օտարազգի բլոգերներ Արցախում են

Ադրբեջանում հերթական հիստերիան է շուտով բարձրանալու. Արցախ են այցելել օտարազգի մոտ 3 տասնյակ բլոգերներ` աշխարհի 11 երկրներից: Իրենց այս քայլով բլոգերները նպատակ ունեն դեմ դուրս գալ Ադրբեջանի վարած քաղաքականությանը, որի արդյունքում Արցախ այցելած մարդիկ հայտնվում են Ադրբեջանի սև ցուցակում:

Հատկանշական է այն հանգամանքը, որ բլոգերներին չեն վախեցրել Ադրբեջանի սպառնալիքներն ու սև ցուցակում հայտնվելու հավանականությունը: Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ Արցախ այցելության եև Արցախի մասին դրական արտահայտված Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինը դատապարտվեց և արտահանձնվեց Ադրբեջանին: Այս միջադեպից հետո, թվում էր, թե Արցախ այցելությունները կպակասեն, սակայն ինչպես Արցախի նկատմամբ հետաքրքրությունը չի մարում, ինչի մասին էլ վկայում է բլոգերների այցը:

Նշենք, որ բլոգերների թվում է նաև ռուս հայտնի լրագրող Անտոն Նոսիկը, ով ժամանակին գլխավորել է այնպիսի ԶԼՄ-ներ,ինչպիսիք են Vesti.ru-ն, Lenta.ru-ն, Gazeta.ru-ն, Bfm.ru-ն և NEWSru.com-ը:Վերջինս իր միկրոբլոգում ավելի վաղ գրել էր. «Կարծիք կա, որ յուրաքանչյուրն, ով մեկնում է այնտեղ, խախտում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ինձ դա չի հուզում, քանի որ Ադրբեջանի՝ որպես հանրապետություն առաջացումն արդեն իսկ պատմական սխալ և թյուրիմացություն եմ համարում: Այդ երկրի՝ աշխարհում շարունակական գոյություն պահպանելու միակ պատճառը նավթն ու գազն են, որոնք ադրբեջանական արտահանման 88,2 տոկոսն են կազմում»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին