▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Բաբայանի փաստաբանը հակադարձում է ՀՀ գլխավոր դատախազությանը

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ «Իգլայի» ներկրման գործով կասկածյալի դատավարական կարգավիճակում գտնվողները, այդ թվում՝ Սամվել Բաբայանը, ընդունել են իրենց առնչությունը նշված ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը և տեղեկություններ հայտնել դրա հանգամանքների վերաբերյալ: Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը միանշանակ պնդում է, որ դատախազության տարածած լուրը չի համապատասխանում իրականությանը և հանդիսանում է կամայական մեկնաբանություն: «Ես տեղյակ եմ գործին առնչվող նյութերին և Բաբայանի ցուցմունքներին ու կարող եմ պնդել, որ նա չի ընդունել իրեն ներկայացրած մեղադրանքները և չկան հիմքեր, որոնք ապացուցում են իր առնչությունը «Իգլայի» պատմության հետ, և հետևաբար՝ նա չի կարող առնչություն ունենալ նշված ռազմամթերքի ապօրինի շրջանառության հետ: Դատախազությունը յուրովի է մեկնաբանել Բաբայանի ցուցմունքները և դրանք ներկայացրել որպես առնչություն: Բաբայանին ներկայացրած մեղադրանքները կոնկրետ հոդվածներ են և այդ հոդվածներից որևէ մեկով չկան հիմնավորումներ»,-«7օր»-ին ասել է փաստաբանը: «Չե՞ք կարծում, որ խնդիրը պետք է դիտարկել քաղաքական հարթության մեջ» հարցին ի պատասխան՝ Քալաշյանը նշել է. «Հաշվի առնելով այն, որ իրավական հարթության մեջ Բաբայանին ներկայացրած մեղադրանքն անհիմն է, հարցը, նաև Բաբայանի համոզմամբ, բնականաբար, արդեն պետք է դիտարկել քաղաքական հարթության մեջ»: Подробнее: https://shabat.am/am/article/123671/Samvel-Babayani-pastabany-hakadardzum-e

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին