▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը նկատի ուներ Նիկոլ Փաշինյանին

Արդեն տեղեկացրել ենք, որ աշխատանքային այցով Արցախ մեկնած  Սերժ Սարգսյանը, երեկ,  անդրադարձել է նաեւ Հայաստանում առկա ներքին քաղաքական խնդիրներին և առաջիկա ընտրություններին:

Իր խոսքում Սերժ Սարգսյանն ակնարկ է արել նաև Նիկոլ Փաշինյանի և նրա ներկայացրած «ԵԼՔ» դաշինքի վերաբերյալ.

«Իսկ այսօր ավելի կարևոր հարց ունենք։ Մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ը խաղ չէ, սուտ շուտասելուկների մրցույթ չէ, մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ին մենք տանիքների վրա լավ ցատկողներ չենք ընտրում, մենք մեր ժողովրդի գոյության իրավունքը պաշտպանողներ ենք ընտրում, մենք համազարկի, հարձակման և հարկ եղած դեպքում հետ քաշվելու հրաման տվողներ ենք ընտրում, դա անելու համար բավարար ներքին ուժ ունեցողներ ենք ընտրում»,-ասել է Սերժ Սարգսյանը։

 

Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանը «ընտրական տասովշիկների» և ոչ տանիք, ոչ ամբիոն չբարձրացած ՀՀԿ-ականների մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին