▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ է հայ գործարարը Եկատերինբուրգում դադարել անվճար հաց բաժանել մարդկանց

Գործարար Արտակ Հակոբյանը, ով Եկատերինբուրգում մթերային խանութների ցանցի սեփականատերն է, դադարեցրել է անվճար հացի բաժանումը բարեգործական ակցիայի մեկնարկից ամիսներ անց: Արտակ Սարգսյանը խոսել է պատճառների մասին.

«Սկզբում ամեն ինչ լավ էր ընթանում` առանց միջադեպերի: Մարդիկ գալիս էին, շնորհակալություն հայտնում: Իսկ հետո, չգիտես` ինչու, մարդիկ որոշեցին, որ անվճար հաց բաժանելը մեր պարտականությունն է: «Անվճար» բառը մարդկանց վրա անհավանական տպավորություն էր թողնում:Վաճառողերի վրա գոռում էին.«Ի՞նչ է, դու ինձ հաց չե՞ս թողել», կամ մտնում էին խանութ և ասում` վազիր և բեր ինձ համար նախատեսված հացը: Այդ ամենը հերիք չէ, մեզ մեղադրում էին նաև ժլատության համար: Նման վիրավորանքները լսելը շատ տհաճ էր, այդպես էր սկսվում ու ավարտվում մեր օրը»,- պատմել է Արտակ Սարգսյանը:

Վերջինս պատմել է, որ թեև բարեգործական ակցիան ավարտվել է, սակայն ինքը շարունակում է օգնություն ցուցաբերել թոշակառուներին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին