▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի փողոցներում սկսել են փակցնել ՀՀԿ-ի օգտին ցուցակներ կազմող տնօրենների լուսանկարները

armtimes.com-ը գրում է. «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության աղմկահարույց հրապարակումից հետո, երբ թվով 114 ձայնագրություններ վկայում էին այն մասին, որ նույնքան դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններ զբաղված են եղել Հայաստանի հանրապետական կուսակցության համար ցուցակներ կազմելով, քաղաքի փողոցներում սկսել են հայտնվել տնօրենների լուսանկարները։

Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 10 հասցեում անհայտ անձիք փակցրել էին №76 մանկապարտեզի տնօրենի լուսանկարը՝ «ընտրակեղծարար» և «ծախված «մանկավարժ» մի դարձեք նրա հանցակիցը» մակագրություններով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը հայտարարել էր, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ` կիրակի երեկոյան, դիմել է Երեւանի քաղաքապետարան` վարչական փոխօգնության կարգով խնդրելով դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններից վերցնել բացատրություններ եւ երկօրյա ժամկետում` մարտի 28-ին, ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին