▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առեղծվածային դեպք Նոր Հաճնում. մեքենայում հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով տղամարդու դի

Shamshyan.com-ը գրում է.  Այսօր՝ մարտի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի մարզային քննչական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի թիվ 4 դպրոցի մոտ գտնվող ճանապարհին, Honda մակնիշի 10 DO 500 համարանիշի ավտոմեքենայի մեջ տղամարդու դի կա։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Նոր Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի բնակիչ, 47-ամյա Վախթանգ Մարգարյանն էր։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ դեպք, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ անցկացնելուց հետո։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին