▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանի գործընկերներն իրենց ինքնաթիռներով կգան ու 15 մլրդ դոլարի ներդրում կբերեն

Այսօր՝ մարտի 28-ին, Մարզահամերգային համալիրում «Ծառուկյան» դաշինքի ամփոփիչ հավաքի ժամանակ ունեցած ելույթում դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց:

«Ես կարող եմ ձեզ մի լուր էլ ասել, որ իրոք ես փշաքաղվել եմ. տեսնելով իմ գործընկերի այս անվերապահ վստահությունը ժողովրդի, այս ծանրության տակ որ մտել ենք,  տեսնելով, որ մենք հաղթելու ենք, ուրիշ ճանապարհ չկա, ժողովուրդը անվերապահ հավատում և վստահում ա, և իմ գործընկերները այս 5 օրվա մեջ զանգահարելով, դե պարզ ա, ես միշտ ասել եմ, որ առաջին հերթին 15 կետերը պետք է կատարենք, 15 կետերից հետո պետք է ներդրումներ անենք համապատասխան՝ ըստ ոլորտի, ըստ մարզերի, որ մարդիկ լիարժեք իմանան՝ ինչ ներդրում ա լինելու տարբեր ոլորտներում համապատասխան, որ մարդիկ կարողանան զբաղմունք ունենան, աշխատանք ունենան: Ես ուղղակի փշաքաղվել եմ: Ես չեմ դիմել իմ գործընկերներին, բայց տեսնելով այս աջակցությունը, հավատը, որ հաղթելու ենք, ասել են, որ գալու են եւ 15 մլրդ դոլարի ներդրում են անելու: Աստծո կամոք, որ եկավ հաղթանակի ժամանակը, իրենց ինքնաթիռներով կգան, կներկայանան, որովհետեւ գիտեն՝ մեր ժողովուրդը լավ ժողովուրդ է, աշխատասեր, հյուրասեր, էդ բոլորի ներկայացուցիչը պարոն Ծառուկյանն է՝ իր պահվածքով: Իմ երկրի պատիվը, իմ ժողովրդի պատիվն աշխարհով մեկ բարձր եմ պահել»,- հայտարարեց Ծառուկյանը:

Նա նաև նշեց, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում եղել են գրեթե բոլոր գյուղերում եւ քաղաքներում, ներկայացրել իրենց ծրագրի 15 կետերն ու ժողովրդի անվերապահ աջակցությունը ստացել: «Քարից էլ լինես՝ չես կարող դիմանալ՝ մտածելով, որ մարդիկ անդունդի եզրին են կանգնած, կապ չունի՝ սահմանամերձ գյուղում, թե՝ քաղաքում, բոլորը խնդիրներ ունեն, դրանց լուծում է պետք: Միասին պետք է լուծենք այդ խնդիրները, ես կետ առ կետ պատասխանատու եմ իմ բոլոր ասածների համար»,- հայտարարեց Ծառուկյանը:

Նշելով, որ իրենք թշնամի չունեն, բայց նախանձողներ շատ ունեն, Ծառուկյանը կոչ արեց բոլորին ընտրություններին «ճիշտ մասնակցել, ընտրատեղամասերում հետեւել բոլոր ձայներին»։

Ծառուկյանը շնորհակալություն հայտնեց իր թիմակիցներին, որ ամբողջ քարոզարշավի ժամանակ, անկախ ցրտից ու ձնից, կազմակերպել են ու իրականացրել են. «Այսօրվա ժապավենը տեսնելով՝ իրոք, մարմինդ փշաքավում ա»։

Նա նշեց, որ մնացել է ամենակարևորը՝ ընտրությունների ժամանակ հաշվարկել, թե քանի հոգի եկավ, ընտրեց, և 2 ժամը մեկ տեղեկացնել. «Մեզ ուրիշի ձայները պետք չեն, մենք մերի տերն ենք, պահելու ենք, պահպանենք»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին