Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ` մարտի 28-ին, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել 20-ամյա Արտակ Ռաֆայելյանը:
20-ամյա Արտակ Ռաֆայելյանն հուլիսին զորացրվելու էր: Նա Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ էր, ընտանիքի ավագ որդին: Զոհված զինծառայողն անապահով ընտանիքից է:Նա ունի իրենից փոքր եղբայր, որն այս տարի է զորակոչվել բանակ:
Արտակը 7 ժամ անընդմեջ 11.000 անգամ հենում-ծալում վարժություն է արել և գրանցվել «Հայկական դյուցազնագրքում» և դարձել «Գինեսի» գրքի ռեկորդակիր: