▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կասկածում եմ, որ Շարմազանովն ու Աշոտյանը իրար ձայն կտան.Փաշինյան

«Մենք, եթե տեսնենք հնարավորություն, որ առանց ՀՀԿ-ի հնարավոր է ձևավորել իշխանություն, այսինքն՝ ՀՀԿ-ին դարձնելով ընդդիմություն, այդ հնարավորությունը լրջորեն կքննարկենք: Բայց կոնկրետ ուժերի անուններ չենք տվել ու չենք տա, որովհետև մեր կանխատեսմամբ՝ այն ուժերը, որոնք կանցնեն խորհրդարան, կոալիցիա կկազմեն ՀՀԿ-ի հետ:

Մեր փորձագետների վերլուծություններով՝ խորհրդարան է անցնելու 3 ուժ.ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքն ու «Ելք»-ը: Այսինքն, կտեսնենք ՀՀԿ-ի ու «Ծառուկյան» դաշինքի սերտ համագործակցությունը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ԱԺ-ում խորհրդարանական ուժերի բաշխվածության մասին՝ ասաց «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ առաջին համարի ներքո չէ, Փաշինյանը պատասխանեց.

«Բա Սերժ Սարգսյանն ինչո՞ւ իրենց ցուցակի առաջին համարում չէ: Ի՞նչ է  դա նշանակում: Այն, որ ամբողջ ազգը հայհոյում է Սերժ Սարգսյանին ու խելամիտ չէ քվեաթերթիկին նրա անունն ունենալը: Նրանք հիմա համոզում են ժողովրդին, թե Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի օգտին չեք քվեարկում, մեր քուչի Մովսեսիկի համար եք քվեարկում: Այսինքն, Սերժ Սարգսյանի ռեյտինգը քուչի Մովսեսիկի ռեյտինգից այնքան ցածր է, որ տարել-պահել են: Անգամ ՀՀԿ-ում նա 1 տոկոսի շեմը կարող է չհաղթահարել, իսկ Շարմազանովն ու Աշոտյանը՝ ընդհանրապես: Կասկածում եմ, որ նրանք իրար ձայն կտան»:

Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հորդորեց գնալ ու ճիշտ ընտրություն կատարել, ձևավորել այնպիսի Կառավարություն, ինչպիսին ցանկանում են:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին