▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեղավոր են՝ կպատժվեն. Կարեն Կարապետյանը՝ ուսուցիչների ձայնագրությունների մասին

Երևանի 4/53 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Լրագրողների հարցին՝  որքա՞ն է գնահատում ՀՀԿ-ի շանսերը, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ժամանակը ցույց կտա»:

Իսկ ինչպե՞ս կգնահատի քարոզարշավի ընթացքը՝ ծեծուջարդ, դանակահարություն, այդ թվում՝ նաև ՀՀԿ-ականների միջև: «Իհարկե լավ չի,- ասաց վարչապետը,- բայց առաջընթաց կա»:

Խոսելով ընտրախախտումների մասին՝ վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ այն մեխանիզմները, որոնք ներդրվել են, ամբողջովին բավարար են ընտրախախտումները բացառելու համար :

Լրագրողները վարչապետին հարցրին նաև ուսուցիչների ձայնագրությունների միջադեպի մասին: Վարչապետն ասաց, որ ովքեր մեղավոր են՝ կպատժվեն:

Կարդացեք նաև` Վարչապետը քվեախցիկի հետևում տիկնոջը հուշում էր, թե ինչպես քվեարկի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին