Մերձմոսկվայի Լենինյան շրջանում կայանված մեքենայի բեռնախցում հրազենային վիրավորմամբ 2 տղամարդու դիակ է հայտնաբերվել: Ըստ տեղեկությունների` սպանվածներից մեկը հայ է, մյուսը՝ ռուս: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Մոսկվայի մարզի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել` 2 հոդվածով՝ «Սպանություն» և «Հրազենի ապօրինի շրջանառություն»: