▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում առևանգել են «Շանթ» հեռուստաընկերության դերասանի Mercedes G 500 ավտոմեքենան

Shamshyan.com-ը գրում է. Կայքի տեղեկություններով՝ ապրիլի 4-ին ավտոմեքենայի փախցնելու դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 07։30-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք Էրեբունի փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի կայանատեղիում, փախցրել են Mercedes G 500 մակնիշի 50 AR 101 համարանիշի ավտոմեքենան։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Երևան քաղաքի Նոր Արեշի 27 փողոցի բնակիչ, 32-ամյա Արամ Կարապետյանին, ով որպես դերասան աշխատում է «Շանթ» հետռուստաընկերությունում, իսկ ավտոմեքենան անհայտ անձը կամ անձինք փախցրել են այն պահին, երբ Ա. Կարապետյանը գնումներ կատարելիս է եղել «Երևան Սիթի»-ում, իսկ ավտոեմեքենայի բանալիները եղել են փականի վրա, և դուռը՝ բաց։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին