▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքական լոլիկների վրա Ղարաբաղ է մակնշված

 

Արդեն մի քանի օր է` ֆերմերները տեղական շուկայում Թուրքիայից ներկրված լոլիկի չեն հանդիպում: Այս մասին NewsBook-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի բնակչուհի, ֆերմեր Արմինե Գևորգյանը:
Դեռ հունվար ամսից ջերմոցատերերն ահազանգում էին, որ Վրաստանից ապօրինի ճանապարհով այլ ապրանքների անվան տակ մեծ քանակությամբ թուրքական լոլիկ ու վարունգ է ներկրվում Հայաստան: Ներկրված բանջարեղենի պատճառով էլ ջերմոցները հայտնվել էին փլուզման եզրին:
Տեղական շուկան ողողվելով թուրքական բանջարեղենով՝ հայ մշակը ստիպված տեղական արտադրանքը, որը ներկրվածի համեմատ ավելի որակյալ է, ինքնարժեքից ցածր է բերքը վաճառում: Արդյունքում եկամուտ չի ստանում, վարկի տոկոսներն էլ գնալով ավելանում են:
Այս մասին ֆերմերները բարձրաձայնեցին, որոշել են նաև ընտրություններից հետո բողոքի ակցիաներ անցկացնել: Դիմել են նաև Մաքսային ծառայությանը: Օրեր առաջ պետական եկամուտների կոմիտեի Նախաբացթողումային հսկողության վարչության պետ Գեղամ Մովսիսյանն Արարատի մարզի Հովտաշատ գյուղում գտնվող գյուղմթերքի շուկա է գնացել: Այն, ինչ շուկայում գյուղացիները հանդիպել են, նրանց զայրացրել է:
Արկղերը, որոնց մեջ լցված են եղել թուրքական լոլիկները, վրան մակնշված է եղել արտադրության վայրը` Թուրքիա, Անթալիա, իսկ ռուսերեն տառերով՝ Կարաբախ:
«Իրանք տեսան, զայրացան, ասացին՝ արագ հեռացրեք»,- պատմեց ֆերմերը:
Արմինե Գևորգյանը միայն վերջերս է սկսել գյուղատնտեսությամբ զբաղվել: Բանկից գումար է վերցրել և ջերմատուն հիմնել: Բիզնեսը դեռ չսկսած՝ նա արդեն հիասթափվել է բռնած գործից: Արմինե Գևորգյանի կարծիքով` թուրքական արտադրությամբ լոլիկները, որոնց վրա Ղարաբաղ է մակնշած, նաև քաղաքական նպատակներ են հետապնդում:
Ֆերմեր Արմինե Գևորգյանը մտադիր է սեփական միջոցներով պայքարել թուրքական այն լոլիկների դեմ, որոնց վրա Ղարաբաղ է մակնշված:

 

newsbook.am-ը գրում է. Արդեն մի քանի օր է` ֆերմերները տեղական շուկայում Թուրքիայից ներկրված լոլիկի չեն հանդիպում: Այս մասին ասաց Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի բնակչուհի, ֆերմեր Արմինե Գևորգյանը:

Դեռ հունվար ամսից ջերմոցատերերն ահազանգում էին, որ Վրաստանից ապօրինի ճանապարհով այլ ապրանքների անվան տակ մեծ քանակությամբ թուրքական լոլիկ ու վարունգ է ներկրվում Հայաստան: Ներկրված բանջարեղենի պատճառով էլ ջերմոցները հայտնվել էին փլուզման եզրին:
Տեղական շուկան ողողվելով թուրքական բանջարեղենով՝ հայ մշակը ստիպված տեղական արտադրանքը, որը ներկրվածի համեմատ ավելի որակյալ է, ինքնարժեքից ցածր է բերքը վաճառում: Արդյունքում եկամուտ չի ստանում, վարկի տոկոսներն էլ գնալով ավելանում են:
Այս մասին ֆերմերները բարձրաձայնեցին, որոշել են նաև ընտրություններից հետո բողոքի ակցիաներ անցկացնել: Դիմել են նաև Մաքսային ծառայությանը: Օրեր առաջ պետական եկամուտների կոմիտեի Նախաբացթողումային հսկողության վարչության պետ Գեղամ Մովսիսյանն Արարատի մարզի Հովտաշատ գյուղում գտնվող գյուղմթերքի շուկա է գնացել: Այն, ինչ շուկայում գյուղացիները հանդիպել են, նրանց զայրացրել է:
Արկղերը, որոնց մեջ լցված են եղել թուրքական լոլիկները, վրան մակնշված է եղել արտադրության վայրը` Թուրքիա, Անթալիա, իսկ ռուսերեն տառերով՝ Կարաբախ:
«Իրանք տեսան, զայրացան, ասացին՝ արագ հեռացրեք»,- պատմեց ֆերմերը:
Արմինե Գևորգյանը միայն վերջերս է սկսել գյուղատնտեսությամբ զբաղվել: Բանկից գումար է վերցրել և ջերմատուն հիմնել: Բիզնեսը դեռ չսկսած՝ նա արդեն հիասթափվել է բռնած գործից: Արմինե Գևորգյանի կարծիքով` թուրքական արտադրությամբ լոլիկները, որոնց վրա Ղարաբաղ է մակնշած, նաև քաղաքական նպատակներ են հետապնդում:
Ֆերմեր Արմինե Գևորգյանը մտադիր է սեփական միջոցներով պայքարել թուրքական այն լոլիկների դեմ, որոնց վրա Ղարաբաղ է մակնշված:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին