Armimes.com-ը գրում է. Հանրահայտ դերասան, երգիչ եւ ռեժիսոր Միքայել Պողոսյանը Երեւանի ավագանու ընտրություններում ընդգրկված է ՀՀԿ համամասնական ցուցակում: Քիչ առաջ, երբ փորձում էինք պարզել, թե ինչով է պայմանավորված արտիստի այդ որոշումը՝ նա անակնկալի եկավ եւ ասաց, որ նոր է եկել Երեւան եւ չգիտեր, որ ՀՀԿ-ի ցուցակում է: Ստորեւ ներկայացնում ենք մեր զրույցը Միքայել Պողոսյանի հետ.
- Դուք ՀՀԿ-ի ցուցակում եք:
- Ինձ հանկարծ էդ ՀՀԿ-մհկ, ոչ մի բանին չխառնեք: Եթե ես ընկել եմ ցուցակի մեջ՝ հենց էսօր կզանգեմ, կասեմ հրաժարվում եմ:
- Առանց ցուցակի չի լինում առաջադրվել, պարոն Պողոսյան, դուք ՀՀԿ-ի ցուցակում եք:
- Ես ՀՀԿ-ի ցուցակում չեմ, սա թյուրիմացություն է, ես հենց հիմա կզանգեմ, կասեմ կհանեն:
Նյութն ամբողջությամբ՝սկզբնաղբյուր կայքում