▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյուղը հրետակոծվել է, ու հասկացել են՝ թշնամին հարձակվելու է.Մարաղայի կոտորածի 25-րդ տարելիցն է

1992 թվականի ապրիլի 10-ին ադրբեջանական զինված ուժերը ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում իրականացրել են հայերի կոտորած:

«Արցախպրես»-ի   թղթակցի   հետ  զրույցում   Մարաղա  գյուղի  ինքնապաշտպանական ջոկատի   հրամանատար,  համայնքի  ղեկավար  Ռոմա  Կարապետյանն   ասել  է, որ 1992  թվականի   ապրիլի 9-ին գյուղը հրետակոծվել  է, ու  իրենք հասկացել  են՝ թշնամին   հարձակվելու  է:

«Հաջորդ օրը՝  ապրիլի  10-ին,    ազերի  հրոսակները  հարձակվել  են Մարաղայի  վրա:  Այդ  օրը  3  անգամ    գյուղի  ինքնապաշտպանական  ջոկատները անհավասար   մարտեր   են  մղել՝  հետ  շպրտելով  թշնամուն: Հարձակման  արդյունքում    այրվել  է  գյուղի  173  բնակարան, սպանվել՝  50 հոգի,     38  հոգի  էլ  պատանդ  է  վերցվել.  նրանցից  24-ը  փոխանակվել  է, իսկ   14-ի   ճակատագիրը  մինչ   օրս  էլ  անհայտ  է մնում: Հայկական  ուժերի    ջանքերով  մենք   կարողացել ենք   նույն  օրը՝  գիշերվա  ժամը  12-1-ը,    վերջնականապես  ազատագրել  Մարաղան»,-պատմել  է  Ռ.  Կարապետյանը:

Մարաղայի  կոտորածի  25-րդ  տարելիցի   կապակցությամբ Նոր Մարաղայի  Վագիֆ  Համբարձումյանի  անվան  միջնակարգ  դպրոցի   աշակերտների  ուժերով     կազմակերպել  է  միջոցառում:

Դպրոցականները  հանդես  են   եկել  զինվորական հագուստներով՝  ձեռքներին  պահած  գյուղի պաշտպանության  համար  նահատակված հերոսների նկարներ  և   թուրք հրոսակների   վանդալիզմը   դատապարտող   պաստառներ. միջոցառման  մասնակիցների  ձեռքերին       ծածանվում  էր  հայոց  եռագույն  դրոշը:

Միջոցառման     ներկաները     ծաղիկներ  են   խոնարհել     25 տարի  առաջ   Մարաղայի համար  զոհված  հերոսների  հիշատակին   կանգնեցված հուշաքարին:

Դպրոցականները  արտասանել  են  մարտական  ու  ոգեկոչող բանաստեղծություններ, իսկ  ԱԺ պատգամավոր,  ՀՀ վաստակավոր արտիստ, Մարտակերտի պատվավոր քաղաքացի Շուշան  Պետրոսյանն   էլ  հանդես  է  եկել  հայրենասիրական   երգերով:

Միջոցառմանը  ներկա  էին   Մարտակերտի  շրջվարչակազմի  ղեկավարի  տեղակալ Ռադիկ  Առուշանյանը, Մարաղայի  բնակիչներ, հյուրեր  և  այլք:

Տեսանյութը՝ Բելլա Լալայանի ֆեյսբուքյան էջից

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին