▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տնօրենը բարկացել է գումարը չվճարելու համար. դպրոցականները փորձել են ինքնասպան լինել

Երեկ արտակարգ դեպք է գրանցվել մայրաքաղաքի դպրոցներից մեկի բակում. երկու դպրոցական ածելիով վնասել են իրենց ձախ ձեռքերի նախաբազուկները:

Դեռահասներն սովորում են նույն դպրոցի՝ 10-րդ և 11-րդ դասարաններում։ Ըստ նախնական վարկածի՝ դպրոցի տնօրենը բարկացել է 10-րդ դասարանի աշակերտի վրա՝ դպրոցի կողմից տրամադրված գրքերի գումարը չվճարելու համար, ինչից ընկճվելով նույն օրը ժ.10.00-ին՝ դպրոցի բակում դպրոցականը և նրա ընկերը  ածելիով վնասել են իրենց ձախ ձեռքերի նախաբազուկները:

Նյութի աղբյուրը` «Փաստինֆո»

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին