▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանություն Արմավիր քաղաքում. կենտրոնական փողոցում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով կնոջ դի

shamshyan.com-ը գրում է. Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:40-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում կնոջ դի կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցում հայտնաբերել են գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով կնոջ դի:

 Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հանդիսանում էր Արմավիր քաղաքի բնակիչ 39-ամյա Սյուզաննա Գալստյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով սպանություն կատարելու կասկածանքով որոնվում է նրա նախկին ամուսինը՝ 37-ամյա Բախշի Մարտիրոսյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին