▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ն Լևոն Տեր-Պետրոսյանին հրավիրում է դասավանդելու

 

Այսօր ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը կուսակցության կենտրոնական գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարություն է արել, ըստ որի՝ իրենք հրավիրում են ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին «Անդրանիկ Մարգարյանի» անվան քաղաքական դպրոցում դասավանդելու համար: Ըստ Աշոտյանի խոսքի՝ Տեր-Պետրոսյանին պաշտոնական հրավեր դեռ չի եղել, բայց շուտով կուղարկեն:

«Պատրաստ ենք հրավիրել Լեւոն Տեր-Պետրոսյանին քաղաքական դպրոցում դասավանդել: Պատիվ կհամարենք, եթե առաջին նախագահը համաձայնի դասավանդել դպրոցում երկու պատճառով: Առաջինը՝ արեւմտյան բազմաթիվ երկրներում նախկին պաշտոնյաներն իրենց գիտելիքները փոխանցում են երիտասարդներին և երկրորդ՝  կա համալսարանական ազատություն կոչվածը, որը նշանակում է՝ չսահմանափակել կրթության բովանդակությունը, չզբաղվել գրաքննությամբ, ուստի անգամ այնպիսի հայացքներ ունեցողներ, որոնք կտարբերվեն մեր քաղաքական պլատֆորմից, մեկ է մենք ուրախ կլինենք, որ այստեղ դասավանդեն»,- ասել է Արմեն Աշոտյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին