«System Of A Down» խմբի հայազգի երգիչ Սերժ Թանկյանը իր աջակցությունն է հայտնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը եւ Դանիել Իոաննիսյանին։
Սերժ Թանքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես Դանիել Իոաննիսյանին մի քանի շաբաթ առաջ հանդիպել եմ մի խումբ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ և մեր նկարը տեղադրել էի «Instagram»-ում՝ հարգելով նրա լրագրողական ակտիվիզմի ոլորտում կատարած ջանքերը։ Մեկը, ով ուշադրություն է բևեռում կաշառակերության և անարդարության վրա, պետք է գովասանքի արժանանա, և ոչ թե դատապարտվի։ Եթե ներգրավված դպրոցի տնօրենները իրենց վիրավորված են զգում իրենց անհապատասխան գործողությունների համար, ապա նրանք պետք է պայքարեն նրանց դեմ, ովքեր դրել են իրենց այս իրավիճակում»։
Հիշեցնենք, որ Դանիել Իոաննիսյանը հրապարակել էր ձայնագրություններ՝ հայտարարելով, որ դպրոցների տնօրեններ ցուցակագրում են իրականացրել ՀՀԿ-ի համար։
Հիշեցնենք նաև, որ ընտրություններից առաջ ՀՀԿ-ի համար ընտրողների ցուցակագրմամբ «զբաղված» 30 դպրոցի եւ մանկապարտեզի տնօրեններ հայց են ներկայացրել՝ ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ՀԿ-ի եւ Դանիել Իոաննիսյանի: