Դավթաշեն վարչական շրջանում 5 բարդի և 24 թեղի հատելու համար մեղադրվող Ալեքսան Սամսոնյանը դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվեց: Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել վարույթ իրականացնող մարմնի՝ կալանքի վերաբերյալ միջնորդությունը:
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի են հատել: Ձեռնարկված միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում, ըստ ոստիկանության, պարզվել է, որ արարքը կատարել է 1966 թ. ծնված Ա. Ս.-ն, որը ապրիլի 10-ին, ժամը 11։30-ին, Դավթաշենի 36/2 հասցեի մոտ հայտնաբերվել և բերման էր ենթարկվել:
Հիշեցնենք, որ այս դեպքին արձագանքել է նաև ՀՀ նախագահը՝ կատարվածը բարբարոսություն որակելով: