Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը տոնել է իր 60 ամյակը: Rusarminfo կայքի փոխանցմամբ` ծննդյան տոնակատարությանը ներկա են եղել նաև ռուսական էլիտայի մի շարք ներկայացուցիչներ`մասնավորապես ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը: Վերջինիս շուրթերից էլ հենց հնչել է ամենայուրօրինակ շնորհավորանքը. նա մաղթել է, որպեսզի Արա Աբրահամյանը վերջապես ռուսերեն սովորի, իսկ ահա Ժիրինովսկու մաղթանքը. «Ձեր հաջորդ հոբելյանի ժամանակ Արցախը ճանաչված լինի բոլոր երկրների կողմից, իսկ հայերը վերադարձրած լինեն Արարատը»:
Արա Աբրահամյանի 60-ամյակին Պեսկովը մաղթել է, որ նա վերջապես ռուսերեն սովորի
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet