▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկնքի ու երկրի պոետը...

Դժվար է գրել մի բանաստեղծի մասին, ում երևակայությունն ու տաղանդը սահմաններ չեն ճանաչում: Նրա ծննդյան տոնն այն առիթն է, երբ ի սրտե շնորհավորանքների հետ նրա մասին և նրա հետ խոսելու ցանկություն է առաջանում:

«Երկինք և երկիր», «Անթռչուն երկինք»…

Ու հասկանում ես, որ անզուսպ երևակայությամբ բանաստեղծի ոգին ճախրում է տիեզերական անհուններում, որ նրա թևավոր միտքը երկնային անսահմանության մեջ որոնում է մայրամուտներ և լուսաբացներ, որոնում է անանուն ինչ-որ բան. երազանքներս մաղվեին, և մնային միայն աշնան երկնքի մուգ, ջարդվող լուսաբացները... Սլավի-Ավիկ Հարությունյանի սքանչելի բանաստեղծությունները անթռչուն երկնքում ճախրող ոսկեփետուր թռչուններ են: Նրա պոեզիան բարձր է ու վեհ, ազատ մտքի ճախրանքում,հաճախ հախուռն ու անզուսպ, բայց միշտ ասելիքի խորությամբ ու խորհելու տեղիք տվող: Ու բանաստեղծը, թվում է` երջանկության հավերժական որոնումների մեջ է և փնտրում է երջանկության սեփական չափման միավորը: Եթե չի գտել, անշուշտ, բանաստեղծը կգտնի երջանկության կապույտ թռչունը, միայն երազել է պետք և որոնել այնպես ,ինչպես միայն Սլավի-Ավիկ Հարությունյանը կարող է երազել ու որոնել: Պարզապես բանաստեղծի աշխարհը շա~տ մեծ է ` երկինքն ու երկիրը, որտեղ ամեն խորշը ծանոթ է նրան ու կրում է նրա մտքի սլացքի ոտնահետքերը: Բանաստեղծի աշխարհն այնքան բազմազան է և լայնարձակ, որ ընթերցողը հաճախ իրեն կորցնում է այդ աշխարհում, շփոթվում է, ելք որոնում դուրս գալու, սակայն նրա պոեզիան այնպիսի զորությամբ քաշում է ընթերցողին, և դժվար է բաժանվել այդ աշխարհից: Եվ այնքա~ն շատ է հույզը և ասելիքը, որ ուզում ես շփվել այդ մեծ հոգու հետ և հասկանալ նրա տառապանքը: Նրա սիրո նրբերանգները այնքա~ն գերող են, որ զգում ես այդ սիրո ողջ հմայքը ,մեծությունն ու խորությունը:

Համամարդկային է բանաստեղծի ողջ ասելիքը, ու պատահական չէ,որ այսօր Սլավի-Ավիկ Հարությունյանի ստեղծագործությունները թարգմանվում են եվրոպական բազմաթիվ լեզուներով և ճանաչում բերում ոչ միայն հեղինակին ,այլ այն երկրին, որի զինվորն ու զավակն է նա:

Հեղինակ` Էմմա Իսրայելյան

Կարդացեք նաև` Ընթերցողի հոգեբանությունը նույնն է,ինչ նախնադարյան մարդունը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին