▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարբերակ գտեք, որ իրանց էլ ցավացնենք, բռնում ենք, ասում ենք՝ լսի, աղբդ հավաքի գնա. Կարեն Կարապետյան

 

Դիտել` 10-րդ րոպեից

 

Այսօր՝ ապրիլի 20-ին, տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը։ Այն մեկնարկեց վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներով։

Վարչապետի հանձնարարականներից մեկը վերաբերում է աղբահավաքության և սանիտարական մաքրմանը պատշաճ իրանակացմանը։ Կարեն Կարապետյանը նշեց, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ աղբանոցները զբաղեցնում են 430 հա տարածք, դրանց պատշաճ հսկողությունը բացակայում է, մաքրման աշխատանքները կատարվում են թերի կերպով։

«Կարճ ասեմ, վիճակը ողբերգական է, կարծում եմ, բոլորդ էլ նկատել եք : Անհրաժեշտ է արձանագրել, որ մարզպետների, համայնքների ղեկավարների, տարիների ընթացքում վատ աշխատանքը, թերացումները, շատ դեպքերում իրենց պարտականությունների ուղղակի չկատարման արդյունքում ունենքն այս վիճակը: Վերջիններս պատասխանատու են ոչ միայն ընթացիկ աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքների համար, այլ նաև ստեղծված վիճակը շտկելու , եղած աղբակույտերը հավաքելու ու տեղափոխելու, անկանոն շահագործվող աղբավայրերը փակելու համար: Ուստի այդ խնդիրների լուծումը դրվում է մարզպետների, համայնքների ղեկավարների վրա»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Ըստ վարչապետի՝ ոլորտում նման վիճակի պատճառը մարզպետների, համայնքապետերի՝ իրենց աշխատանքում և պարտականությունների կատարման մեջ թերանալն է։ Կարեն Կարապետյանն առաջարկեց աշխատանքներում ներգրավել նաև ոստիկնության աշխատողներին:  Ոստիկանապետին հանձնարարվեց մեկ ամսյա ժամկետում ապահովել չսահմանված կամ չնախատեսված տեղերում ու վայրերում աղբ թափելու երևույթը կանխարգելելու միջոցառումներ:

«Շատ լավ, ոնց պատկերացնում եք՝ արեք, բռնում եք, ասում եք՝ լսի, հավաքի, գնա: Մենք տաս օր հետո ուրիշ ռեժիմ ենք ունենալու»,-նշեց վարչապետը:  

Կարդացեք նաև՝ Ասում ա՝ ճիշտը չգիտեմ, բայց որ պետք ա՝ պետք ա...Կարեն Կարապետյան

Այսինքն՝ ընտրություններից առաջ հանգստանալ չի կարելի՞. Կարեն Կարապետյան

 

Կառավարությունում քննարկված մի քանի այլ հարցերի մասին՝ ստորև՝ տեսանյութերի միջոցով: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին