Հաագայի՝ Het Plein հրապարակում, Նիդերլանդների խորհրդարանի դեմ-դիմաց, Համագործակցող Հոլանդահայ Կազմակերպությունների կողմից, տրվեց Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը:
Հանրահավաքը բացեց ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Այնուհետև ելույթներ ունեցան Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ:
Մինչ Գարեգին Նժդեհ երիտասարդական կազմակերպության նախագահ Սարինե Աբրահամյանը ելույթ կունենար, Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների մի պատվիրակություն քայլեց խորհրդարանի շենք և հանրագիր հանձնեց Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Պիտեր Օմտզիգտին:
Խորհրդարանի ներսում մեծ թվով պատգամավորներ էին հավաքված՝ մոտ 16 հոգի, ովքեր ներկայացնում էին խորհրդարանի գրեթե բոլոր խմբակցությունները:
Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների անունից տիկին Ինգա Դրոստը ներկայացրեց հանրագրի բովանդակությունը, նշելով Նիդերլանդների վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորվող նոր կառավարության կողմից Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման անհրաժեշտությունը։ Նա երախտագիտություն հայտնեց Հանձնաժողովի անդամներին հանդիպման այսչափ ներկայացուցչություն ապահովելու համար:
Հայկական կազմակերպությունների պատվիրակները ներկայացրեցին հանրագրի իրենց պահանջները: Մեր խմբին հուզում է հատկապես Հոլանդիայի կառավարության կողմից օգտագործվող «Հայոց ցեղասպանության հարց» արտահայտությունը: Այն անընդունելի է, Երբ առկա է խորհրդարանի Ցեղասպանության ընդունման բանաձևը:
Սա կառավարության կրավորական կեցվածքի դրսևորում է: Արդյունքում հայերի նկատմամբ թուրքական կազմակերպությունների խտրական դրսևորում, իրավունքների ոտնահարում, հոլանդական քաղաքական և հասարակական կյանքում Անկարայի գաղտնի միջամտություն և այլը: Պատվիրակությունը պատգամավորներին տեղեկացրեց, որ վերջերս հոլանդացի մի ուսանող համացանցում տեղադրել է հանրագրի ընդունման հայտ, որին միացել են բազմաթիվ քաղաքացիներ ՝ պահանջելով Նիդերլանդների կառավարությունից աներկբա ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Նիդերլանդների խորհրդարան պահանջագիր ներկայացրած Համագործակցող Հոլանդահայ Կազմակերպությունների պատվիրակության անդամները նորից միացան Հաագայի Het Plein հրապարակում Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցի առիթով կազմակերպած բողոքի ցույցին:
Տիկին Ինգա Դրոստը ներկաներին պատմեց խորհրդարանում հանրագրի հանձման և տեղի ունեցած հանդիպման մասին: Հոլանդահայ ֆեդերացիայի նախագահ Մաթո հախվերդյանը անրադարձավ Հայոց Ցեղասպանության 102-ամյակի միջոցառումներին:
Հաջորդ միջոցառումը շաբաթ օրը, ապրիլի 22-ին է, Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները կանցկացնեն հանրահավաք-ցույց Ամստերդամի կենտրոնում, 23-ին Ալմելոյում դասախոսություն, ջահերով երթ ու մոմավառություն է, իսկ 24-ին Մեծ Եղեռնի հիշատակության օրը՝ այցելություններ Ասենի ու Ալմելոյի հուշակոթողներ:
ՄԻՋԱԴԵՊ ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ԹՈՒՐՔ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԵՏ