Ցուցադրությունը տեղի կունենա ապրիլի 23-ին, Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում, որին ներկա կլինեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ և այլ հյուրեր:
Ցուցադրության կազմակերպիչներն են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) և «Շարմ Հոլդինգ» ընկերությունը:
Ֆիլմի տարածման նպատակով Հայասատանում և սփյուռքում գործող համահայկական կառույցները, հասարակական խմբերն ու կազմակերպությունները, ինչպես նաև բազմաթիվ համաշխարհային աստղեր ջանքեր են գործադրում ֆիլմի համաշխարհային հաջողության ապահովման ուղղությամբ:
Հարգանքներով՝
ՀԲԸՄ Հայաստան