▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջադեպ՝ ՄԻՊ-ի ասուլիսի ժամանակ. ակտիվիստները ներխուժեցին ու «ՀՀԿ իրավունքների պաշտպան» գրություն փակցրեցին

 

 

 

 

 

 

 

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը 2016-ի հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ հանդես եկավ ասուլիսով, ինչի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ: Երբ Արման Թաթոյանը ներկայացնում էր զեկույցը, Մաքսիմ Սարգսյանն ու մի խումբ ակտիվիստեր ներխուժեցին ասուլիսի սրահ՝ ինչին հաջորդեց  սեղանին գրություններ փակցնելը:

Ավելի ուշ, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է աղմկահարույց դեպքին՝տարածելով հետևյալ հայտարարությունը:

«Անդրադառնալով իմ ասուլիսի ընթացքում քաղաքացիական հասարակության գործողություններին՝ ուզում եմ նշել, որ խորապես վստահ եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը ենթադրում է նաև քննադատություններ և անհամաձայնության նման դրսևորումներ: Բազմիցս նշել եմ Հայաստանում քաղաքացիական հասարակություն դերի բարձրացման անհրաժեշտությունը. նորմալ եմ համարում, որ ինքս էլ կարող եմ որոշ շրջանակների կողմից քննադատության ենթարկվել: Մարդու իրավունքների պաշտպանը, անկախ ցանկացած հանգամանքից, գործել և շարունակելու է գործել բացառապես օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում՝ տուրք չտալով այս կամ այն կողմի հնչեցրած դիրքորոշումներին: Ուղղախոսությունն ավելի թանկ է, քան պոպուլիզմը: Շնորհակալություն ասուլիսի բոլոր մասնակիցներին»:

 

Տեսանյութերը՝Aravot.am-ի, ՍիվիլՆեթի

Լուսանկարը՝Ֆոտոլուր-ի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին