▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատերազմի թագավորը՝ Մարզահամերգային համալիրում

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր՝ ապրիլի 21-ից մեկնարկել է ցուցահանդես, որտեղ կրթական ոլորտի մի շարք առաջատար հաստատություններ ծանոթացնում են իրենց ուսումնական պայմաններին, արձանագրած հաջողություններին և կրթական ծրագրերին:

Առանձին հարթակներում և տաղավարներում ներկայացված են սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշներ՝ այդ թվում՝ «Սմերչ», «Գրադ», ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի արտադրատեսակներ:

Ցուցահանդեսը կարծես թե անտարբեր ոչ ոքի չէր թողել։ Ներկա էին թե՛ դպրոցականներ, թե՛ մեծահասակներ և թե՛  զբոսաշրջիկներ։

Ցուցահանդեսը տևելու է մինչև ապրիլի 23-ը, տեղի է ունենում «Ազգ-բանակ-2017» համաժողովի շրջանակում։ Մուտքն ազատ է։

Անի Կարապետյան

Մանրամասները՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին