Արտակարգ պատահար Գյումրիում: Այսօր ժամը 17:30-ի սահմաններում Բուլվարային թաղամասում` «Արգո» խանութի մոտ, զինվորական համազգեստով տղամարդու անշնչացած մարմին է հայտնաբերվել:
Դեպքի վերաբերյալ Գյումրու շտապբուժօգնության կայան կանչ է գրանցվել: Հասնելով դեպքի վայր՝ շտապբուժօգնության բժշկուհին արձանագրել է, որ զինծառայողն արդեն մահացած է: Ինչպես պարզվել է ավելի ուշ, մահացածը 1996 թ. ծնված Դմիտրի Սերգեի Յալպայևն է:
Նախնական տեղեկություններով, նա Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող է, ծնունդով` Կրասնոդարից:
Մեր նկարահանող խումբն այս պահին դեպքի վայրում է, մանրամասները՝ քիչ ուշ:
Ցայգ TV