1in.am-ը գրում է. «Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար մեր միակ ճանապարհը ուժեղ, հզոր դառնալն է: Ուժեղ երկիր ունենալը էլիտայի պարտականությունն է, նաև ժողովրդի պարտականություննն է, ամբողջ ազգը պետք է ջանք գործադրի: Բոլորս պետք է ամեն ինչ անենք դրան հասնելու համար: Դա ոչ միայն պետության պարտականությունն է, այլ նաև ամբողջ ազգի, նաև Սփյուռքի. ամեն մեկն իր գործը պետք է անի»,-այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշել է գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը: