▲ Դեպի վեր

Երկուշաբթի, 25.08.2025 lang.iso lang.iso lang.iso

Արեք թողեք էսի իմ մեջ, մեծ բեռ հելավ իմ վրից. Առաքել Մովսիսյան

 

1in.am-ը գրում է.Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու եկած ԱԺ 5-րդ գումարման, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե այսուհետ ինչ գործունեություն է ծավալելու, նշեց. «Արեք թողեք էսի իմ մեջ, պարտադիր չի պաշտոնի բազմեմ: Մեծ բեռ հելավ իմ վրից, նոր եմ սկսել հանգստանալ: Հոգսերը շատ էին՝ ժողովրդի հետ կապված հարցեր կային, որոնք անլուծելի էին, մենք օգնում էինք, որ լուծվեն»:

Ա. Մովսիսյանի խոսքով՝ անփոխարինելի պատգամավորներ չկան: «Ցանկացած տղա, պատգամավոր կլինի, թե պաշտոնյա, եթե իրա երկրից, ազգից նեղեցավ, ուրեւմն նա միայն պաշտոնի համար էր ամեն ինչ անում»,- նշեց նախկին պատգամավորը:

Առաքել Մովսիսյանը հավաստիացրեց, որ այժմ էլ, կապված քաղաքապետի ընտրությունների հետ,   աջակցում է իր կուսակցությանը, սակայն չմանրամասնեց, թե կոնկրետ ինչպես:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին