▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահա թե ինչու էր այսօր անտանելի խցանում Հանրապետության հրապարակի հարակից փողոցներում

Ապրիլի 25-ի կեսօրին  Երևանի կենտրոնում և հատկապես Հանրապետության հրապարակի հարակից փողոցներում կեսօրին տևական ժամանակ խցանում էր:

Մայրաքաղաքի գլխավոր հրապարակ մուտքը ժամանակավորապես փակվել էր, քանի որ  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Կառավարության շենքի մոտ սպասում էր եռօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած  Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարին: 

Կարապետյան- Համիդ Անսար առանձնազրույցից հետո տեղի  է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում, որին հաջորդել է Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև երկկողմ համագործակցության հուշագրերի ստորագրում՝ մշակույթի, սպորտի և այլ բնագավառներում:

Պաշտոնական տեքստը՝ այս հղումով

Կարդացեք նաև՝    Կարեն Կարապետյանն առաջարկել է մեծացնել հնդկական ընկերությունների ներգրավվումը Հայաստանում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին