▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը դժվարությամբ է տեղաշարժվում. ՔԿՀ-ն անգործություն է դրսևորում

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար 2 տարվա ազատազրկման դատապարտված, ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը ոտքի հետ կապված խնդիրներ ունի, դժվարությամբ է տեղաշարժվում:

Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասել է նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Նա ասաց, որ «Նուբարաշեն» քրեակատորղական հիմնարկը անգործություն է դրսևորում և իր պաշտպանյալին համապատասխան բուժօգնություն չի տրամադրում: «Գևորգ Սաֆարյանին մոտ մեկ ամիս առաջ տեղափոխեցին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, ոտքերը նկարեցին, հետազոտեցին, կրկին հետ ուղարկեցին «Նուբարաշեն»: Մինչ այսօր, սակայն ախտորոշումը չեն հայտնել: Հնարավոր է լուրջ է վիճակը, դրա համար չեն հայտնում, ինչի պայմաններում գուցե կալանքի տակ նա չպետք է մնա: Ամեն դեպքում Գևորգ Սաֆարյանը դիմել է, որպեսզի իրեն հետազոտությունների պատասխանները տան, սակայն գրությունը մնացել է անպատասխան: Գևորգ Սաֆարյանի հարազատները պատրաստ են իրենց միջոցներով հիվանդանոցում ապահովել բուժումը, սակայն ՔԿՀ-ն անգործության է մատնված»,-ասաց Հայրապետյանը:

Նշենք, որ այսօր Վերաքննիչ դատարանը քննում էր Գևորգ Սաֆարյանի գործով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի կայացրած վճռի բողոքի քննությունը: Հայրապետյանն ասաց, որ մոտ երկու ժամ ներկայացրել է վերաքննիչ բողոքը, ինչից հետո նիստը հետաձգվել է:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին