▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ում հինգ տարեկան հայ երեխա է կորել

Քալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքում ոստիկանությունը որոնում է հինգ տարեկան հայ երեխայի, որն անհետ կորել է երեքշաբթի օրը։

5-ամյա Արամազդ Անդրեասյան կրտսերին հարազատները վերջին անգամ տեսել են սկայպով երեքշաբթի երեկոյան: Մայրը երեխայի անհետ կորելու մասին հայտնել է շաբաթ օրը, երբ երեխայի հայրը չի վերադարձրել նրան տուն։

Կնոջ հայտարարությունից հետո, ոստիկանները երեխայի առեւանգման կասկածանքով սկսել են փնտրել նրա հորը՝ 35-ամյա Արամազդ Անդրեասյան Ավագին: Ապրիլի 25-ին տղամարդը հայտնաբերվել է իր մեքենայի մոտ անգիտակից վիճակում ընկած: Երեխան նրա հետ չի եղել: Նրան ձերբակալել են, ապա ազատ արձակել, քանի որ ապացույցներ չկան, որ նա է առեւանգել երեխային:

Նշենք, որ Արամազդ Անդրեասյանի ծնողները ամուսնալուծվել են մեկ տարի առաջ եւ երեխայի խնամքով հերթով էին զբաղվում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին