▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքե՞ր են ԵՄ դրամաշնորհների հափշտակման գործով հետախուզվող անձանցից երկուսը

 

Armtimes.com-ին հայտնի դարձավ, թե ովքեր են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության գործով հետախուզման մեջ գտնվող անձանցից երկուսը:

Գեղամ Պետրոսյանը (ձախ լուսանկարում) մի քանի տարի գլխավորել է Հայաստանի «Փոքր եւ միջին բիզնեսի զարգացման աջակցման կենտրոնը» (ՓՄՁ ԶԱԿ):

2016 թվականի մարտին, երբ ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահ նշանակվեց Հովհաննես Հովսեփյանը, Գեղամ Պետրոսյանը դարձավ ՊԵԿ աշխատակազմի ղեկավար եւ հրաժարական տվեց այդ պաշտոնից, երբ իր պաշտոնը ազատեց նաեւ Հովհաննես Հովսեփյանը:

Հետախուզման մեջ գտնվող անձանց շարքում է նաեւ Հրայր Գյոնջյանը (աջ նկարում): Նա երկար ժամանակ աշխատել է կառավարությունում վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օրոք: Այնուհետեւ հիմնել է Մաքսային բրոկերների ասոցիացիան: Հետագայում նա հիմնել է ընկերություն Մեծ Բրիտանիայում եւ, մեր տեղեկություններով, ներգրավված է եղել «Դուինգ բիզնես»-ի հետազոտություններում որպես փորձագետ:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խարդախությամբ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհների առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու կասկածանքով 2017 թվականի ապրիլի 26-ին ձերբակալվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին