▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական խնձորների՝ Հայաստան ներկրումը պաշտոնատար անձանց միջոցով է կազմակերպվե՞լ. Պարզաբանում է ԱԱԾ-ն

Հայկական շուկայում վաճառվող ադրբեջանական խնձորները Հայաստանի Հանրապետության տարածք են ներկրվել անօրինական ճանապարհով:

Արդյո՞ք ՀՀ իրավասու մարմինների որոշ պաշտոնատար անձինք առնչություն ունեն ադրբեջանական խնձորի՝ հայկական շուկայում հայտնվելու հետ և թե ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվել Ազգային Անվտանգության ծառայության կողմից՝ խնձորների ներկրման հնարավոր եղանակները պարզելու ուղղությամբ, «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան, ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը հայտնեց, որ ՀՀ տարածք ադրբեջանական խնձորի առերևույթ ապօրինի ներկրմանը ՀՀ իրավասու մարմինների պաշտոնատար անձանց հնարավոր առնչությունը պարզելու նպատակով Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումն իրականացրել է մի շարք ստուգողական գործողություններ

Դրանց արդյունքում, մասնավորապես, տվյալներ են ստացվել՝ ներկրում իրականացրած հնարավոր անձանց շրջանակի, ինչպես նաև՝ ներկրման եղանակի վերաբերյալ, որը, ըստ նախնական տվյալների, եղել է անօրինական:

ԱԱԾ-ից նաև հայտնեցին, որ ներկայումս միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքին առնչակից այլ անձանց բացահայտելու և ներկրման բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Աղբյուր` Փաստինֆո

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին