▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Ալեքսանյանը` հավի բուդ ներկրելու համար «դաբրո» ստանալու և Սամվել Ալեքսանյանի հետ պայմանավորվածության մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Ռիո 2016-ի չեմպիոն 98 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը վերջերս որոշել է բիզնեսով զբաղվել՝ հավի բուդ ներկրել։ Նա հանդիպել է Սերժ Սարգսյանին, ով մեկ «ֆուր» խմբաքանակի «դաբրո» է տվել, իսկ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ամսական 5000 դոլար է խոստացել, որ հրաժարվի հավի բուդ ներկրելու մտքից:

Armtimes.com-ի հետ զրույցում,  սակայն, Արթուր Ալեքսանյանը հերքել է տեղեկություններն այն մասին, թե իրեն «դաբրո» են տվել հավի բուդ ներկրել Հայաստան:

«Ես ոչ մի «դաբրո» չեմ ստացել: Սամվել Ալեքսանյանի հետ շատ լավ հարաբերությունների մեջ եմ, բայց ոչ մի պայմանավորվածություն չունեմ: Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները հավասար իրավուքններ ունեն, ու բոլորն էլ կարող են ներմուծել, ու ավելացնեմ, որ ինձ ոչ ոք չի կարող արգելել»,- ասել է նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին