▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ Արարատում. մահափորձ է իրականացվել Նորաշենի գյուղապետի վրա

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Վերին Արտաշատից դեպի Արտաշատ քաղաք տանող ավտոճանապարհի հատվածում անհայտ անձը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել ВАЗ 2107 մակնիշի 44 VV 443 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակոցների հետևանքով ավտոմեքենայի վարորդ, Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 33-ամյա Կարեն Ղազարյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայի մեջ է եղել նաև Նորաշենի գյուղապետ Նորիկ Գրիգորյանը, ով, ըստ նախնական տեղեկութունների՝ վնասվածքներ չի ստացել, իսկ Կ. Ղազարյանը 3 հատ ոստքին, և մեկ հատ ուսի շրջանում է վնասվածքներ ստացել: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին