▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հնգյակին լույս աշխարհ բերած Կարապետյան ընտանիքին 4-սենյականոց բնակարան կընծայի

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մայիսի 3-ին հնգյակին լույս աշխարհ բերած Կարապետյան ընտանիքին կընծայի 4-սենյականոց բնակարան։ Այս մասին Tert.am-ին հայտնել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամլո խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը:

«Հայոց Եկեղեցին միշտ իր ուշադրության կենտրոնում է պահում բազմազավակ ընտանիքների խնդիրները՝ ջանալով հոգևոր խնամքից բացի կարելվույն չափ նաև նյութապես սատարել նրանց։ Տեղեկանալով մեր ժողովրդին հինգ զավակներ պարգևած ընտանիքի բնակության պայմանների մասին՝ Հայոց Հայրապետի կողմից որոշում է կայացվել աջակցություն ցուցաբերել նրան և նպաստել փոքրիկների խաղաղ ու անվրդով մանկությանը»,- ասել է նա

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Էրեբունի բժշկական կենտրոնում առավոտյան ժամը 04։00-ին լույս աշխարհ է եկել հնգյակ՝ 4 աղջիկ, 1 տղա։ Հինգ երեխաների հայրիկը՝ Վարդան Կարապետյանը պատմել էր, որ իրենց բնակավայրում՝ Մեծամորում, նույնպես ցնցված են հնգյակի լույս աշխարհ գալու լուրից:

Կարապետյանների ընտանիքն ապրում է վարձած բնակարանում, իսկ նախկինում ապրել է հանրակացարանում։ 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին